Մեր թիմը

Անտրէ Գումուշճեան

Հիմնադիր և գլխավոր տնօրեն

Անտրէ Գումուշճեանը բելգիահայ բարերար և ձեռներեց է։ Նա Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։

Դեռևս 2013 թվականից ներգրավված է եղել Հայաստանի ու Արցախի տարբեր նախագծերում։

Անտրէն որոշել է հիմնել Մայ Ֆորեսթ Արմենիան, որովհետև կարծում է, որ պետք չէ ապագա սերունդների ուսերին դնել նախորդ սերունդների կողմից աղտոտված շրջակա միջավայրի բեռը։ Յուրաքանչյուրիս բարոյական պարտքն է ածխաթթու գազի իր արտանետումները մաքրելը։ Բարեբախտաբար դա կարելի է անել ծառ տնկելով։

Խորամուխ լինելով այս նախագծում՝ Անտրէն հասկացավ անտառների առանցքային կարևորությունը մեր մոլորակի համար։ Անտառները աներևակայելի բարդ էկոհամակարգ են և փոխկապակցված են կյանքի տարբեր բնագավառների հետ։ Կենսաբազմազանությունը, որ այն ստեղծում է, էական դեր ունի մարդ արարածի զարգացման գործում։

Անտրէն ներկայացնում է Մայ Ֆորեսթ Արմենիայի ռազմավարական տեսլականը։ Նա պատասխանատու է կազմակերպության ֆինանսավորման, ինչպես նաև ֆինանասական ու տնտեսական պլանավորման համար։

Լիլիթ Մարտիրոսյան

Փոխտնօրեն

Լիլիթը մեր կազմակերպության բոլոր թիմերի կենտրոնական օղակն է։ Սիրելով բնությունը և համոզված լինելով, որ մարդկությունը, բուսական ու կենդանական աշխարհը դեռևս կարող են միասին ապրել, նա ոգևորված է Մայ Ֆորեսթ Արմենիայի՝ նոր կայուն անտառներ ստեղծելու տեսլականով և այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդյունավետությունը և հոգատարությունը։

Ունենալով մարքեթինգի, հաղորդակցության, վաճառքի և կառավարման ավելի քան 13 տարվա փորձ՝ Լիլիթը թիմերին մղում է հասնելու մեր կազմակերպության երկարաժամկետ նպատակներին։ Նա Երևանի պետական համալսարանի բանասիրության մագիստրոսի կոչում ունի։

Վահե Մարտիրոսյան

Գործառնական ղեկավար

Ունենալով անտառագետի երկար տարիների փորձ՝ Վահեն իր ողջ հմտությունն ու գիտելիքները ծառայեցնում է ի շահ Մայ Ֆորեսթ Արմենիայի առաքելության, տեսլականի և նպատակների առաջխաղացման։ Հիմնադրի հետ միասին նա ներկայացնում է կազմակերպության ռազմավարական տեսլականը։

Վահեի նախկին աշխատանքային փորձը անտառվերականգնման և տնկարանների ղեկավարման ոլորտում էր։ Նա աշխատել է Հայաստանի անտառների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում։ Վահեն ունի ՀՀԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անտառային էկոֆիզիոլոգիայի կ․գ․թ․ կոչում։

Տարոն Ալեքսանյան

Գիտական մասի պատասխանատու և ԱՏՀ փորձագետ

Տարոնը պատասխանատու է անտառվերականգնման ծրագրերի տեխնիկական մասի համար և վերահսկում է ծրագրերի հետազոտական մասը։ Նա շրջակա միջավայրի մոդելավորման, աշխարհագրական տեղեկատվական համակարգի և հեռահար զոնդավորման մեծ փորձ ունի։ Նրա նախկին աշխատանքն առնչվում էր Հայաստանի բնական էկոհամակարգին, կլիմայական փոփոխությանը և անտառների վերականգնմանը։

Տարոնն ունի ՀՀԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կ․գ․թ․ կոչում։ Նրա հրապարակած թեզն էր «Կլիմայի փոփոխության ազդեցությունը որոշ հազվագյուտ հայկական էկոհամակարգերի վրա»։

Alina Karapetyan Corporate Relations Manager

Ալինա Կարապետյան

Կորպորատիվ կապերի ղեկավար

Ալինան պատասխանատու է Հայաստանում Մայ Ֆորեսթ Արմենիայի կորպորատիվ հարաբերությունների պահպանման և ֆոնդհայթայթման համար։

Նա ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։

Հեղինե Արմենյան

Բարերարների հետ կապերի ղեկավար

Հեղինեն պատասխանատու է բարերարների հետ հարաբերությունների համար: Նա միացել է մեր թիմին, քանի որ սիրում է բնությունը, ծառերը, անտառները:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը և ունի մագիստրոսի կոչում միջազգային տնտեսական հարաբերություններում:

Սաթենիկ Ասիլյան

Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար

Սաթենիկը պատասխանատու է հաղորդակցության կառավարման համար։ Նա հաղորդակցության մասնագետի մեծ փորձ ունի թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածում։

Սաթենիկն ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան հանրային կառավարման մագիստրոսի կոչմամբ։

Ani Harutyunyan

Անի Հարությունյան

Թվային հաղորդակցության մասնագետ

Անին պատասխանատու է Մայ Ֆորեսթ Արմենիայի բոլոր թվային հարթակներում մարքեթինգային արշավների մշակման և իրականացման համար։

Նա հմտորեն տիրապետում է ժամանակակից մարքեթինգային գործիքներին ու ռազմավարական մեթոդներին և ունի հասարակական կազմակերպություններում աշխատելու մեծ փորձ։

Արփինե Ալեքսանյան

Միջոցառումների ղեկավար

Արփինեն պատասխանատու է կամավորական և այլ միջոցառումների կազմակերպման համար։

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի հիդրոօդերեևութաբանության բաժինը և Հայաստանի անտառածածկույթի մեծացման ջատագով է:

Դիանա Կիրակոսյան

Գլխավոր հաշվապահ

Դիանան պատասխանատու է կազմակերպության ֆինանսական և հաշվապահական գործառնությունների իրականացման համար։

2007 թվականից աշխատում է որպես հաշվապահ։ Դիանան ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Mery Mayilyan

Մերի Մայիլյան

Ադմինիստրատիվ օգնական

Մերին աջակցում է Մայ Ֆորեսթ Արմենիայի ղեկավարներին և մյուս աշխատակիցներին կազմակերպչական և հաղորդակցության հետ կապված հաարցերում։

Նա ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը։

12342721_1126022280764951_877802849799199666_n (1)

Էդվարդ Էդարյան

Դաշտային աշխատանքների համակարգող

Էդվարդը պատասխանատու է ջերմոցի համար և համակարգում է անտառվերականգնման աշխատանքներով զբաղվող աշխատակիցներին։

Նա ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը որպես ճարտարագետ։ Էդվարդը տնկարանների և անտառվերականգնման ծրագրերի համակարգման 15 տարվա փորձ ունի։

Taron Ghazaryan (1)

Տարոն Ղազարյան

Դաշտային աշխատանքների համակարգող

Տարոնը պատասխանատու է տնկման և խնամքի աշխատանքների համար աշխատակիցների հավաքագրման և անտառապատման տարածքների աշխատանքները համակարգելու համար։

Նա ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։

Mushegh Mumchyan

Մուշեղ Մումչյան

Դաշտային աշխատանքների համակարգող

Մուշեղը հավաքագրում է աշխատակիցներ ծառատնկման և խնամքի աշխատանքների համար և համակարգում է ցանկապատման աշխատանքները անտառվերականգնման և անտառապատման տարածքներում։

Մուշեղը շուրջ 4 տարի աշխատել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում որպես պետական տեսուչ-իրավախորհրդատու իրականացնելով բնապահպանական վերահսկողություն։

Levon Mkhitaryan

Լևոն Մխիթարյան

Տնկարանի պատասխանատու

Լևոնը պատասխանատու է տնկարանի համար աշխատակիցների աշխատանքը համակարգելու, ինչպես նաև տնկարանների և ծառատնկման լոգիստիկ աշխատանքները կազմակերպելու համար։

Նա 7 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում որպես Վանաձորի անտառտնտեսության գլխավոր անտառապետ։

Gegham Hakobyan

Գեղամ Հակոբյան

Տնկարանի համակարգող

Գեղամը պատասխանատու է Դեբետ տնկարանի աշխատանքների համակարգման համար։ Նա կրթություն է ստացել Գուգարքի Գյուղտեխնիկումի մեխանիկայի բաժնում։

Գեղամը շուրջ 6 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում որպես Եղեգնուտի անտառտնտեսության անտառապետ։

IMG_20200608_170830 (1)

Սարգիս Պետրոսյան

Շինարարական աշխատանքների համակարգող

Սարգիսը պատասխանատու է տնկարանների շինարարության, տեխնիկական կարգավորման ու պահպանության համար։

Սարգիսը կրթություն է ստացել Վանաձորում։ Նա շինարարական ոլորտում ունի շուրջ 30 տարվա փորձ։

Hayk Chatinyan

Հայկ Չատինյան

Ջերմոցի տեխնիկ

Հայկ Չատինյանը պատասխանատու է ջերմոցի ոռոգման համակարգի անխափան աշխատանքի, ինչպես նաև տնկիների աճին հետևելու և ֆենոլոգիական գրանցումներ կատարելու համար։

Պենժամին Գումուշճեան տնկարան, Գուգարք

Պարգև Պոստոլակյան

Սուրեն Պոստոլակյան

Արայիկ Պոստոլակյան

Հասմիկ Խառատյան

Նվարդ Խառատյան

Սուսաննա Խառատյան

Անուշ Խառատյան

Աննա Մովսիսյան

Էդիկ Մովսիսյան

Թինա Մովսիսյան

Հասմիկ Խաչատրյան

Հրանտ Խաչատրյան

Edis Khachatryan

Էդիս Խաչատրյան

Edvard Khachatryan

Էդվարդ Խաչատրյան

Tigranuhi Khachatryan

Թագուհի Խաչատրյան

Ռուզաննա Պողոսյան

Mariam Grigoryan

Մարիամ Գրիգորյան

Alisa Kharatyan

Ալիսա Խառատյան

Kristine Hovhannisyan

Քրիստինե Հովհաննիսյան

Armine Bojukyan

Արմինե Բոջուկյան

Դեբետ տնկարան

Սեդա Չոփուրյան

Զարինե Հակոբյան

Նարինե Մատինյան

Կորյուն Նազլուխանյան

Արմինե Պողոսյան

Սերգեյ Ղազարյան