Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն (SDC)
Համագործակցության սկիզբը
2025
swiss_agency_for_development_and_cooperation_sdc
Տնկած ծառերի քանակը

Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունների կողմից։


FORACCA-ի առաջին 4 տարվա ընթացքում մեր գործողություններն ազդեցություն կունենան 520 հեկտար տարածքի վրա։ Չորս տարբեր բաղադրիչ կիրականացնենք. այս գարնանից Լեռնաջուր 4-ում կսկսենք 320 հա անտառատնկումը մեր ստանդարտ մեթոդով, հաջորդ տարիներին կտնկենք ևս 10 հա Շիրակամուտի անտառապատման տարածքում, որտեղ նաև կունենանք կաթիլային ոռոգում։ Այս մեթոդն արդեն հաջողությամբ փորձարկել ենք 2 հա-ի վրա նույն տարածքում։ Ի վերջո, մենք կիրականացնենք անտառի վերափոխման աշխատանքներ դեգրադացված մոնոմշակութային սոճու անտառի 50 հա-ի վրա՝ տնկելով տարբեր լայնատերև անտառային ծառերի և թփերի տեսակներ: Բացի դա, այս գարնանից սկսած խնամքի կարևոր աշխատանքներ ենք իրականացնելու 2023 թ․-ին Լեռնաջուր 1-ում և 2-ում տնկված երիտասարդ տնկարկի 140 հա տարածքում։