Ձորաշեն
Ժամանակակից աշխարհում, շրջակա միջավայրի այնպիսի մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունը, ջրի սակավությունը և մթնոլորտի աղտոտվածությունը գնալով առավել հրատապ են դառնում: Այս մարտահրավերների հասցեավորումը պահանջում է պատասխանատու մոտեցում ինչպես կառավարությունների, համայնքների, այնպես էլ գործարար միջավայրի կողմից: Վեոլիան, որպես բնապահպանական ծառայություններ մատուցող աշխարհում առաջատար կազմակերպություն, էկելոգիական վերափոխումը դարձրել է իր առաքելության առանցքային մասը:
Հայաստանում, Վեոլիան իրականացնում է հանրային կարևորագույն գործառույթներից մեկը՝ մատուցելով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ Հայաստանի Հանրապետության համայնքների զգալի մասում:
Սոցիալական պատասխանատվությունը խորապես արմատավորված է Վեոլիայի գործունեության մեջ: Ընկերությունը աշխատում է ոչ միայն ջրային ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման ուղղությամբ, այլև ապահովելու համար, որ ջրային ռեսուրսները կառավարվեն պատասխանատու և կայուն կերպով:
Վեոլիայի գլոբալ կայունության տեսլականի մեկ այլ կարևոր տարր է GreenUp ծրագիրը: Այս ռազմավարական ծրագիրը նպատակ ունի արագացնել էկոլոգիական վերափոխումը՝ կենտրոնանալով երեք հիմնական առաջնահերթությունների վրա՝ ապաածխածնացում, աղտոտվածությունից ազատում և բնական ռեսուրսների վերականգնում:
Ի վերջո, Վեոլիայի սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունները և GreenUp ռազմավարությունը ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի ծառայությունները միայն ենթակառուցվածքների մասին չեն. դրանք վերաբերում են բնական ռեսուրսների պաշտպանությանը, համայնքների աջակցությանը և կայուն տնտեսական զարգացմանը նպաստելուն:
Համալրելով համաշխարհային փորձը տեղական հանձնառության հետ՝ Վեոլիան Հայաստանում շարունակում է աշխատել այնպիսի ապագայի համար, որտեղ ջրային ռեսուրսները պահպանվում են, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի է հասցվում, և համայնքները կարող են ծաղկել ավելի առողջ և կայուն միջավայրում:

