Մեր առաքելությունը

Մեր առաքելությունը

Հզորացնելով տեղական համայնքները՝ մեր առաքելությունն է գիտնականների և փորձառու անտառագետների ղեկավարությամբ կայուն կերպով մեծացնել անտառային ծածկույթը և միայն էնդեմիկ ծառատեսակներ տնկելու շնորհիվ պահպանել կենսաբազմազանությունը:

Մեր տեսլականը

Մարդիկ պետք է սովորեն ապրել բնության հետ ներդաշնակ։ Անտառները և դրանց բարդ էկոհամակարգերը առանցքային նշանակություն ունեն այս մոլորակի վրա կյանքի պահպանման համար: Մենք պետք է վերականգնենք մեր անտառները և մարդկանց նորից կապենք բնության հետ։

Մեր արժեքները

Մենք առաջնորդվում ենք հետեւյալ արժեքներով.

  • Թափանցիկություն
  • Պատասխանատվություն
  • Արդյունավետություն
  • Հոգատարություն

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Մեր կազմակերպությունը հիմնականում գործում է ՄԱԿ-ի կողմից հաստատված
17 Կայուն զարգացման նպատակներից երկուսի ուղղությամբ.

Պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ նվազեցնելով մթնոլորտում ածխաթթու գազի ծավալը

Պաշտպանել և վերականգնել էկոհամակարգերը, կայուն կերպով կառավարել անտառները և պայքարել անապատացման դեմ

Միևնույն ժամանակ մեր աշխատանքի արդյունքում մենք ազդեցություն ունենք նաև հետևյալ ուղղություններով․

Նվազեցնել աղքատությունը՝ զարգացնելով համայնքները

Բարելավել սնունդը

Ապահովել ջրի առկայությունը

Նպաստել կայուն տնտեսական աճին