Տնկարաններ

Tnkaran2

Տնկարաններ

Տնկարաններ ստեղծելու հիմանակն նպատակը հարմարվողականություն և կենսաբազմազանություն ապահովելն է: Սա արվում է  ավելի շատ ծառերի և թփերի տեսակներ աճեցնելու հնարավորությունը բարձրացնելու համար, որոնք մասնավորապես կբավարարեն անտառհիմնման / անտառվերականգնման պահանջներին:

Շրջապատող համայնքներից գրեթե 10 մարդ կստանա ժամանակավոր կամ մշտական աշխատանք յուրաքանչյուր տնկարանում։

Մեր տնկարանային աշխատանքները հիմնված են շարունակական հետազոտությունների վրա։

Լոռու մարզ

Դեբետ (COAF)

Մայ Ֆորեսթ Արմենիա-ի Դեբետի տնկարանը գտնվում է COAF SMART կենտրոնի տարածքում և զբաղեցնում է մոտ 1,5 հա տարածք: Բարձրությունը 1000 մ է: Կլիմայի և հողի պայմանները մեզ թույլ կտան աճեցնել 17 ծառի և 10 թփի տեսակ: Այստեղ աճեցված ծառերի և թփերի տնկիներով մենք կանդրադառնանք անտառի վերականգնման նախագծերին հիմնականում Լոռիում, մինչև 1400 մ բարձրությունների վրա գտնվող տարածքներում: Տնկարանային տարածքը գտնվում է Վանաձոր-Ալավերդի մայրուղուց ոչ շատ հեռու:

Գուգարք

Գուգարքի տնկարանը գտնվում է Վանաձոր-Դիլիջան մայրուղուց ոչ հեռու և զբաղեցնում է մոտ 3,5 հա տարածք: Բարձրությունը 1700 մ է: Կլիմայի և հողի պայմանները  թույլ են տալիս աճեցնել 10 ծառի և 5 թփի տեսակ:

Տավուշի մարզ

Հաղարծին

Հաղարծնի տնկարանն ընդգրկում է մոտ 2,1 հա տարածք: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Աղստև գետի կիրճը՝ անտառապատ բարձր լեռներով: Տարածքի բարձրությունը 1300 մ է: Հաղարծնի հողն ու կլիմայական պայմանները  թույլ են տալիս աճեցնել մոտ 15 ծառի և 10 թփի տեսակ: