Գևորգ Մաչանյանը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան քառասուն տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: Այդ տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ստեղծվել և ներդրվել են Հայաստանի վճարահաշվարկային և ֆինանսական ենթակառուցվածքային համակարգերը:
Ծնվել է Էջմիածին քաղաքում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, ստացել է տ.գ.թ. գիտական աստիճան:
Ծառ տնկելը Գևորգի սիրելի զբաղմունքն է: Նա իր սեփական միջոցներով հիմնել է ընդարձակ այգիներ:
Զարմանալի չէ, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ևս շրջակա միջավայրի պահպանման ծրագրերը հատուկ կարևորություն ունեն:
Գևորգը ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ 50 հա նոր անտառի ստեղծման գաղափարի նախաձեռնողներից է: 2023թ․ այդ առթիվ ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, բոլոր 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ տնկել են 160.000 ծառ։
Գևորգը մտահոգված է ածխածնի արտանետումների աճով և կենսական անհրաժեշտություն է համարում կանաչ տարածքների վերականգնման և ավելացման աշխատանքների իրագործումը, ուստի վերոնշյալ միջոցառումների իրականացումը կրելու է շարունակական բնույթ։
Դոկտոր Գարի Ասսարիանը պրակտիկ ախտաբան է և ապրում է ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոիթ քաղաքում։ Նա ունի կենսաբանության բակալավրի և մագիստրոսի կոչումներ և ավարտել է ինքնուրույն գիտական աշխատանք բջջային բուսաբանության և բջջային սնկաբանության ոլորտում։ Ավելին, ունի բժշկական գիտական աստիճան և հավատարմագրված է անատոմիական և կլինիկական պաթոլոգիայի ոլորտում։ Նա բժշկության ոլորտի ձեռնարկատեր է և բարեգործ՝ կենտրոնացած Հայաստանի հետ առընչվող ծրագրերի վրա։ Նա և իր կինն աջակցել են բազմաթիվ նախագծերի և կազմակերպությունների, որոնք ուղղված են հայ ժողովրդի տնտեսական և սոցիալական զարգացմանը և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանում։
«Իմ անտառ Հայաստան»-ն տարբերակ է առաջարկում աջակցելու Հայաստանի ջանքերին իր բնական էկոհամակարգը պատասխանատու կերպով կառավարելու ծրագրեր ընդունելու հարցում։ Այս նախագիծը կօգնի Հայաստանին կատարելու 2015 թվականի Փարիզի Համաձայնագրով սահմանված կլիմայի փոփոխությունների վերաբերյալ իր պարտականությունները։ Ջերմոցային գազերի նվազեցման վերաբերյալ էկոհամակարգի մոտեցումը կապահովի առողջ և կայուն միջավայր։ Սա կօգնի Հայաստանին բարգավաճել որպես ազգ և գլոբալ քաղաքացի։ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ մենք նաև հնարավորություն ենք գտել աջակցելու գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը վերապատրաստումների և աշխատանքով ապահովելու միջոցով։
Դանիել Դե Բելդերը բելգիացի ձեռներեց և բուսաբան է։ Նրա տարերքը ծառագիտությունն է։ Ավարտել է Բիրմինգհեմի համալսարանը և մասնագիտացած է բույսերի ֆիզիոգնոմիայի և գենետիկայի ոլորտում։
Նրա ծնողները՝ Ռոբերտ Դե Բելդերը և Ելենա Կովաչիչը հայտնի բուսաբաններ են, բազմաթիվ գիտական գրքերի հեղինակներ են։ Ռոբերտ Դե Բելդերը հիմնել է Ծառագիտության միջազգային կազմակերպությունը 1952 թվականին։ Դանիելն ինքը Բելգիայի Կալմթութ քաղաքի Դենդրոպարկի համահիմնադիրն է։
Դանիելը մտահոգված է համաշխարհային տաքացմամբ և ցանկանում է տեսնել անտառվերականգնման աշխատանքների աճն աշխարհում՝ միևնույն ժամանակ համոզված լինելով, որ պահպանվում է կենսաբազմազանությունը մեր փխրուն էկոհամակարգի բալանսն ապահովելու նպատակով։
Անդրե Տահտան արգենտինահայ է, ով իր կարիերան իրականացնում է հեռահաղորդակցության ոլորտում և կառավարությունում։ Լինելով Դարտմութի Քոլեջի շրջանավարտ և Հարվարդի բիզնես դպրոցի մագիստրոս՝ նա բավականին մտահոգված է շրջակա միջավայրի խնդիրներով։
Անդրեն միշտ տարված է եղել ծառերով։ Անտառների պահպանումն ու ընդլայնումը կարևոր նշանակություն ունեն մեր մոլորակի վրա կյանքը պահպանելու հարցում։ Նա ուրախ է միանալ ու աջակցել «Իմ անտառ Հայաստան»-ի կատարած աշխատանքին։
Շաhէ և Եղիզ Կիրոկյանները Մեքսիկայից են։ Նրանք շատ ոգևորված են «Իմ անտառ Հայաստան»-ի Անտառվերականգնման ծրագրով։ Շահէն և Եղիզը գիտակցում են, որ վերջին դարերի ընթացքում Հայաստանը շատ անտառներ է կորցրել։ Երկուսն էլ հավատացած են, որ յուրաքանչյուրիս պարտքն է հնարավորինս վերականգնել անտառները ապագա սերունդների համար։
Ժակ Կլայեն բելգիացի ձեռնարկատեր է, ով թոշակի է անցել երկարաատև միջազգային կարիերայից հետո։
90-ականների սկզբին գործուղման ժամանակ Հայաստան այցելելիս Ժակը բախվեց երկրում տիրող մեծածավալ անտառահատումներին։
Ժակը ջանասիրաբար աջակցում է «Իմ անտառ Հայաստան»-ի կողմից անտառների կայուն կառավարմանը՝ անձամբ ականատեսը լինելով նման խոցելի և կենսական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների կորստին։
Copyright © 2023. My Forest Armenia. All Rights Reserved.