Ջերմոցներ

ԴՈԿՏՈՐ ԳԱՐԻ ԵՎ ԼԻՆԴԱ ԱՍՍԱՐԵԱՆՆԵՐ ՋԵՐՄՈՑ, ՎԱՆԱՁՈՐ

Ագրարային պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում Վանաձորի իրենց մասնաճյուղի հիմնական շենքի դիմաց կառուցվել է ջերմոց: Այս ջերմոցը կունենա երկու գործառույթ. հիմնական գործառույթը կլինի թաղարներում ծառերի սերմեր աճեցնելը, մյուս դեպքում այն կծառայի ուսումնական և հետազոտական նպատակներով համալսարանի ուսանողներին և դասախոսներին։

Այստեղ աճեցված ծառերի սածիլներն ավելի կենսունակ կլինեն: Հիմնական գաղափարն այն է, որ տնկիների աճի և տնկման ողջ ընթացքում արմատային համակարգը չի խախտվում, իսկ տեղափոխման ընթացքում սածիլները չեն վնասվում: Սա հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ունենալ առողջ և կենսունակ սածիլներ և անտառվերականգնման աշխատանքների ընթացքում գոյատևելու ավելի բարձր ցուցանիշ: Թաղարներում ծառերի տնկիների աճը անտառապատման և անտառվերականգնման նպատակներով լայնորեն կիրառվում է շատ երկրներում: