Մեր ջերմատանն աշխատանքները սովորաբար սկսում ենք փետրվարին։ Արդեն մարտի սկզբին աշխատակիցները պատրաստում են տորֆը, ավազը և մնացած նյութերը, լցնում թաղարներն ու ցանում սերմերը։ Այս տարի մենք միայն կեչու սերմեր ենք ցանել՝ հաշվի առնելով այս աշնան համար նախատեսված անտառապատման տարածքների պահանջները։
Կեչու սերմերի առանձնահատկությունները
Կեչու սերմերը հետաքրքիր առանձնահատկություն ունեն։ Դրանք փոշեհատիկի չափ են՝ մոտ 0,1 գրամ, և յուրաքանչյուր հատիկն ապագա կեչի է։ Ցանելիս մեր աշխատակիցները մի պտղունց սերմ են լցնում մի քանի թաղարների մեջ։ Երբ սերմերը ծլում են, ամեն թաղարում մի «փունջ» ծառ ենք ունենում։ Այնուհետև մեր աշխատակիցներն զգուշությամբ հանում են մատղաշ տնկիներն ու տեղավորում առանձին թաղարներում։
Կրկնապատկում ենք կարողությունները
Մեր ջերմատունը 72,000 թաղար տեղավորելու կարողություն ունի։ Դոկտոր Գարի Ասարեանը, ով մեծահոգաբար հովանավորել էր ջերմատան հիմնումը 2021 թվականին, ևս մի կարևոր հանգանակություն արեց այս տարի։ Նրա ներդրման շնորհիվ կարողացանք ձեռք բերել 72,000 թաղարների և 1,500 արկղերի երկրորդ խմբաքանակը։ Սա մեզ թույլ է տալիս ջերմոցում ցանքսն իրականացնել երկու հերթագայությամբ։
Արդեն մայիսի վերջին ջերմոցի տաք ու խոնավ միջավայրում կեչու տնկիների առաջին խմբաքանակը պատրաստ էր։ Հունիսի սկզբին այդ տնկիները տեղափոխեցինք Գուգարքի Բենջամին Գումուշճեան տնկարան, որտեղ դրանք շարունակելու են աճել բացօթյա միջավայրում։ Երկրորդ ցանքսն արեցինք անմիջապես դրանից հետո։ Այդ խմբաքանակը կծլի արդեն հունիսի վերջին։ Եթե ամեն ինչ լավ ընթան, աշնանային անտառտնկման համար 144․000 կեչու տնկի կունենանք։
Միացեք մեր ընթացքին
Դոկտոր Գարի և Լինդա Ասսարեանների ջերմատնում աճեցրած առաջին կեչիները կտնկենք արդեն 2023թ․ հոկտեմբերին։ Ուրախ ենք, որ Դոկտոր Ասարեանն օգնեց մեծացնել մեր ջերմատան առկա արտադրական կարողությունը։ Դուք կարող եք օգնել մեզ տնկել թաղարներում աճեցրած տնկիները։ Միացեք անտառտնկման սեզոնին՝ կատարելով նվիրատվություն։
։ Դա կլինի Ձեր երկարատև ներդրումն ապագա սերունդների համար։