logo
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ «MY FOREST ARMENIA»-ՈՒՄ
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ «MY FOREST ARMENIA»-ՈՒՄ

«My Forest Armenia»-ի Տնկարանների ղեկավարը պարգևատրվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գերատեսչական ոսկե մեդալով

Հպարտ ենք, որ Գագիկ Ամիրյանը՝ մեր տնկարանների փորձառու ղեկավարն ու անտառագետը, պարգևատրվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գերատեսչական ոսկե մեդալով «Բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար»։ Տասնյակ տարիների իր աշխատանքի շնորհիվ Գագիկը ձեռք է բերել անզուգական փորձ անտառտնտեսությանն և տնկարանների կառավարմանը վերաբերող բոլոր ոլորտներում։ Ուրախ ենք նշել նաև, որ չնայած մեր աշխատակիցներից ունեցած իր բարձր պահանջներին ի նպաստ որակյալ անտառվերականգնման, Գագիկը խորապես մարդկային ու բարի անձնավորություն է, մեծ սեր ունի ռուսական գրականության հանդեպ, նուրբ հումոր ունի, հաճելի զրուցակից է, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու ուրիշներին և կիսվելու իր հարուստ գիտելիքներով։ Այս պարգևն արտացոլվում է նաև «My Forest Armenia»-ի վրա և մեր 28 հոգանոց թիմի բարձր որակի գրավականն է։ Շնորհավորում ենք Գագիկին և մեր թիմին։

Բնության մեջ թափոններ չկան

Մեր տնկարաններում սկսվել է աճող ծիլերը պահպանելու ծանր և տանջալից աշխատանքը։ Աշնանն ու գարնանը հողը նախապատրաստելուց հետո դաշտերում տարբեր տեսակի խոտեր են աճում բուսնող ծիլերի հետ միասին։ Առանց վերջիններս վնասելու դրանց հեռացնելու միակ ձևը ձեռքով զգուշորեն հանելն է՝ երիտասարդ ծառերի ծիլերն ապահով թողնելով։ 

Բնության մեջ թափոններ չկան․ հեռացված խոտերը լցվում են խրամատների մեջ, ծածկվում հողով և դառնում պարարտ հող հաջորդ տարվա համար։

Կաղնու և սոճու առաջին տնկիները

Այնքան ուրախ ենք տեսնել, որ կաղնու մեր առաջին ծիլերը բուսնում են և դուրս գալիս հողից։ Լինելով ամենաազնվական ծառատեսակը՝ մի՞թե բնական չէ, որ այն վերջինն է դուրս գալիս հողից։ Մեր սրտերը տրոփում էին։ Արդյո՞ք սերմերը կծլեն։ Արդյո՞ք ձմեռը չի վնասել դրանք։ Ինչպիսի՜ թեթևություն զգացինք՝ տեսնելով, որ բույսերը հողի տակից բացում են իրենց առաջին տերևներն արևի տակ։ Quercus macranthera տեղական կաղնու տեսակը շատ ցանկալի ծառատեսակ է մեր անտառներում, և հպարտ ենք, որ շուտով կտնկենք դրանք անտառվերականգնման նպատակով։

Նույնքան ոգևորված էինք՝ տեսնելով առաջին սոճիների ծիլերը հողից դուրս գալիս դրանք ցանելուց հազիվ երեք շաբաթ հետո։ Այնքան հաճելի է տեսնել՝ ինչպես են դրանք դուրս գալիս իրենց առաջին փշերին դեռևս կպած սերմերով։

Եղանակային պայմանները սթրեսային էին, քանի որ բացասական ջերմաստիճանով ցուրտ եղանակի անսպասելի տարափը մի քանի օր տևեց տարածաշրջանում հենց այն ժամանակ, երբ բույսերը ծլում էին։ Բայց ծիլերը լավ դիմացան և հիմա ուժեղ աճում են։

Գուգարք տնկարանի շինարարական աշխատանքները

Շինարարական աշխատանքներն սկսվել են մեր հիմնական տնկարանում։ Մենք հիմք ենք կառուցում աշխատակիցների կացարանի, տնկարանի ղեկավարի գրասենյակի և այցելուների կենտրոնի համար։ Հիմքի ողջ տարածքը զբաղեցնում է 18×6 մ մակերես։

Եղանակի տաքանալուն պես ևս երկու աշխատակից վարձեցինք Սարգսին՝ մեր շինարարության մասնագետին օգնելու համար։

Դեկորատիվ ծառեր Գուգարք տնկարանում

Ոչ մի հակասություն չկա մեծ և միևնույն ժամանակ գեղեցիկ տնկարան ունենալու միջև։ Լավ սահմանված ճանապարհներով և արահետներով Գուգարքի մեր տնկարանը կլինի նույնքան գեղեցիկ, որքան և արդյունավետ։ Հարցը միայն 

գեղեցկությունը չէ․ ծառերը նաև կպաշտպանեն քամուց։ Այս տարածքը բարձրադիր է, և քամիները կարող են շատ ուժգին լինել։ Տնկել ենք այն նույն ծառերի տարբեր տեղական տեսակներ՝ կաղնի, հաճարենի, կեչի և այլn, որոնք օգտագործելու ենք անտառվերականգնման ընթացքում։

Կենսաբազմազանության միջազգային օր

Այսօր՝ մայիսի 22-ին նշվում է Կենսաբանական բազմազանության միջազգային օրը։ Այս տարվա խորագիրն է «Մեր լուծումները բնության մեջ են»։ Մեծացնելով անտառները՝ պահպանում ենք կենսաբազմազանությունը։ 

Եկեք նշենք այս

օրը «My Forest Armenia»-ի հետ

։

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved