ՎԻՎԱ-ՄՏՍ

Համագործակցության սկիզբը

2022

Տնկած ծառերի քանակը

0

Իբրև տեղական ֆինանսական և տնտեսվարող կառույց, Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության մոտեցումը կայանում է կազմակերպության կարգավիճակի բարձրացման մեջ` ի շահ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի և ընդհանրապես հայ ազգի:

Վիվա-ՄՏՍ-ը գիտակցում է որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առավել աճող ուշադրության և քննարկման առարկա է հանդիսանում` թե Հայաստանի, և թե Համաշխարհային մակարդակով, որի հետևանքով տնտեսական գործունեության ու հասարակության հարաբերությունները դառնում են ավելի ներդաշնակ:

Այն կազմակերպությունները, որոնք անտեսում են իրենց հասարակությունը, կարող են վնաս պատճառել սեփական հաջողությանը:

Վիվա-ՄՏՍ-ը լի է հավատով առ այն, որ ի զորու է ընկալելի դարձնել Կորպորատիվ պատասխանատվության բազմաշերտ և զարգացող էությունը` հուսալով, որ կհաջողվի օրինակ ծառայել, և որ այլ կազմակերպությունները կհետևեն այդ օրինակին:

Մեզ համար Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է մշակել և կառուցել սոցիալական և գործնական այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հիմնված են հարգանքի, էթիկայի, նվիրումի, պատասխանատվության և վստահության վրա; ապահովվել առողջ և ապահով աշխատատեղեր, մասնագիտական կատարելագործման և անհատական պատասխանատվությանը նպաստող միջավայր; աշխատանքի ընդունելության իրավունքի և հնարավորության հավասար սկզբունքներ; մատակարարների հետ ազնիվ հարաբերություններ և բոլոր քաղաքացիների համար որակյալ ծառայություններ:

Բարեկեցությունը չի կարող բազմապատկվել մեկուսացման մեջ: Մենք այդ ամենին պետք է հասնենք ձեռք-ձեռքի տված, և մենք պետք է ձեռք-ձեռքի տված քայլենք դեպի ապագա Հայաստան: