Ծառերը շատ կարևոր են, նրանք կատարում են անհավանական գործառույթներ:
Երբ միլիոնավոր ծառեր միասին աճում են, նրանք միասին դառնում են կենդանի օրգանիզմ, որն ունի բազմապատկիչ ազդեցություն, մի համակարգ, որն էական նշանակություն ունի մեր մոլորակի վրա կյանքի պահպանման համար:
Մեր ջրային ռեսուրսների մոտ 80%-ը գալիս է անտառներից, ծառերի արմատային համակարգերն են, որոնք պահում են տեղումների ջուրը և արտանետում այն աղբյուրների և գետերի տեսքով: Անտառները պահպանում են Երկրի ցամաքային կենսաբազմազանության մեծ մասը: Այստեղ է բնակվում երկկենցաղների 80%-ը, թռչունների տեսակների 75%-ը և կաթնասունների տեսակների 68%-ը: Այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում անտառներին, էական ազդեցություն ունի ողջ այս կենդանի աշխարհի կյանքի վրա:
Անտառները դադարեցնում են հողի էրոզիան, բարձրացնում են խոնավությունը և իջեցնում ջերմաստիճանը, կանխում են անապատացումը, արտադրում են թթվածին և կլանում CO₂, անտառները սննդի և դեղամիջոցների աղբյուր են: Բայց նաև նոր անտառներ ստեղծելը նշանակում է աշխատատեղեր ստեղծել տեղի բնակչության համար և նրանց տալ ավելի լավ ապագայի հնարավորություն։
Մի խոսքով, անտառներն էական նշանակություն ունեն այս մոլորակի վրա կյանքի համար։ Դրանք պաշտպանելը կամ անտառածածկույթը վերականգնելը նշանակում է պահովել նույն կենսապայմանները, որ մենք ունենք, այն սերունդների համար, ովքեր կապրեն մեզնից հետո Երկրի վրա: