Անտառապատում

Անտառվերականգնում

Վերջին 25-30 տարվա ընթացքում կտրուկ կրճատվել է Հայաստանի Հանրապետության անտառածածկույթը: Բացի այդ, բազմաթիվ փոփոխություններ հանգեցրին անտառային էկոհամակարգերի որակի անկմանը:

Անտառվերականգնման հիմնական նպատակը խաթարված անտառային էկոհամակարգերի վերականգնումն է ՝ տարբեր ռազմավարությունների միջոցով: Դրանք ներառում են հետևյալը․

Տեղական ծառատեսակների տնկում, անտառների վերականգնման տարածքներում սերմերի ցանում, կոճղաշվային վերականգնում, և այլ բնապահպանական գործընթացների խթանում:

Անտառածածկ տարածքների և խաթարված էկոհամակարգերի վերականգնումը հատկապես կարևոր է կենսաբազմազանության պահպանման, անտառների որակի բարելավման և միկրոկլիմայական պայմանների պահպանման համար: Սա երաշխավորում է անտառային էկոհամակարգի կայունությունը:

Անտառապատում

Հայաստանի Հանրապետության անտառածածկույթը պաշտոնապես 11,2% է: Կլիմայի փոփոխության տեսակետից Հայաստանը համարվում է խոցելի երկիր: Անտառaծածկույթի բարձրացումը, որը ներառում է անտառապատում և անտառվերականգնում, համարվում է կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված ամենակարևոր գործիքներից մեկը: «My Forest Armenia»-ի գործունեությունը նպատակաուղղված է նաև այս խնդրին:

Անտառապատումը հնարավոր է իրականացնել մի քանի եղանակներով:

  • Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում համայնքային կամ մասնավոր անտառների հիմնում,
  • Առափնյա անտառների տնկում,
  • Ճանապարհամերձ անտառների տնկում: