logo
Սիմֆոնիկ անտառ՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին
Սիմֆոնիկ անտառ՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է իր 20-ամյա հոբելյանը, ինչի առթիվ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ սկսել է «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։

Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում կտնկվի 20,000 ծառ՝ մոտ 6 հեկտար նոր անտառ՝ որպես հավերժ կյանքի խորհրդանիշ։ Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք ոչ միայն պահպանել մեր բնությունը, այլև ստեղծել նոր արմատներ՝ ներշնչելով գալիք սերունդներին:

Ձեր աջակցությունը կարող է առանցքային նշանակություն ունենալ․ նվիրաբերելով գումար՝ Դուք կնպաստեք Հայաստանում նոր անտառների ստեղծմանը և բնության պահպանությանը:

Այս ծառերը կդառնան մշակույթի ու բնության միասնության կենդանի ժառանգություն։ Կարդացեք ավելին:
Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն