Շաhէ և Եղիզ Կիրոկյանները Մեքսիկայից են։ Նրանք շատ ոգևորված են «My Forest Armenia»-ի Անտառվերականգնման ծրագրով։ Շահէն և Եղիզը գիտակցում են, որ վերջին դարերի ընթացքում Հայաստանը շատ անտառներ է կորցրել։ Երկուսն էլ հավատացած են, որ յուրաքանչյուրիս պարտքն է հնարավորինս վերականգնել անտառները ապագա սերունդների համար։
Անդրե Գումուշճեանը բելգիահայ ձեռնարկատեր եւ բարերար է: Հարվարդի համալսարանի շրջանավարտ, 2013 թվականից նա ներգրավված է եղել տարբեր նախագծերում` Հայաստանում եւ Արցախում:
Անդրեն ներկայացնում է Մայ Ֆորեսթ Արմենիայի ռազմավարական տեսլականը: Նա պատասխանատու է կազմակերպության ֆինանսավորման, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական պլանավորման համար:
Վահեն անտառի փորձառու մասնագետ է, ով ներդնում է անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները Մայ Ֆորեսթ Արմենիան առաջ մղելու եւ իր առաքելությունը, տեսլականն ու նպատակները զարգացնելու համար:
Հիմնադրի հետ միասին Վահեն տրամադրում է կազմակերպության ռազմավարական տեսլականը: Վահեի աշխատանքային փորձը անտառների վերականգնման եւ տնկարանների կառավարման մեջ է: Նա աշխատել է ՀՀ անտառտնտեսության զարգացման տարբեր ծրագրերի վրա: Նա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտից ստացել է անտառային էկո-ֆիզիոլոգիայի դոկտորի կոչում:
Տարոնը պատասխանատու է անտառվերականգնման նախագծերի տեխնիկական կողմերի համար եւ վերահսկում է հետազոտական ծրագիրը: Նա ամուր նախապատմություն ունի շրջակա միջավայրի մոդելավորման, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիայի եւ հեռակառավարման ոլորտում: Նրա նախորդ աշխատանքային փորձը վերաբերում էր Հայաստանի բնական էկոհամակարգերին, կլիմայի փոփոխություններին եւ անտառների վերականգնմանը: Նա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտից ստացել է դոկտորի կոչում: Նրա հրատարակված թեզն էր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը որոշ հազվագյուտ հայկական էկոհամակարգերի վրա»:
Անին պատասխանատու է Մայ Ֆորեսթ Արմենիայի թվային բոլոր հարթակներում մարքեթինգային արշավները մշակելու և իրականացնելու համար: Նա տիրապետում է մարքեթինգային ժամանակակից գործիքներին ու ռազմավարությանը:
Անին ունի քաղաքացիական և հասարակական կազմակերպություններում, ինչպես նաև մարքեթինգի ոլորտում աշխատելու մեծ փորձ:
Ալլան աջակցում է Մայ Ֆորեսթ Արմենիայի մենեջերներին և աշխատակիցներին կազմակերպման և հաղորդակցության հետ կապված մի շարք խնդիրներով։
Ալլան ավարտել է Երևանի լեզվահասարակագիտական համալսարանը և գրասենյակի ներսում պատասխանատու է տեղեկատվության կառավարման ու տարածման համար:
Գագիկը փորձառու անտառագետ է, ով պատասխանատու է տնկարանների կազմակերպման և կառավարման համար: Ավելի քան 30 տարի աշխատել է անտառային խորհրդատվության, ինժեներական և հրահանգչական աշխատանքների համար «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ում:
Գագիկը դասավանդում է ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի անտառտնտեսության բաժնում: Ավարտել է Վորոնեժի Անտառաբուծության և տեխնոլոգիաների պետական համալսարանը որպես անտառագետ:
Սարգիսը մեր շինարարության մասնագետն է։ Նա զբաղվում է տնկարանների ստեղծման և պահպանման բոլոր շինարարական և տեխնիկական հարցերով։ Նաև մասնակցում է տնկարանների ընթացիկ աշխատանքներին։
Սարգիսը կրթություն է ստացել Վանաձորում։ Նա աշխատել է որպես շինարարության տեխնիկ և ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ։
Լևոնը պատասխանատու է անտառվերականգնման ծրագրերի աշխատակիցների ընդունման և ղեկավարման համար։ Յոթ տարի շարունակ աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում որպես Վանաձորի անտառտնտեսության գլխավոր անտառապետ: Այնուհետև, մոտ մեկ տարի Լևոնն աշխատել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամում։
Մենք առաջնորդվում ենք հետեւյալ արժեքներով. Թափանցիկություն, պատասխանատվություն, արդյունավետություն եւ խնամք
Մեր առաքելությունն է մթնոլորտում նվազեցնել ածխածինը եւ ավելացնել անտառների ծածկույթը
Մենք Հայաստանում ծառեր ենք տնկում և անտառներ ստեղծում հետևյալ պատճառներով
Հայաստանը ունի 11,2% անտառածածկույթ, ինչը ցածր ցուցանիշ է հարևան երկրների համեմատ
Բարելավելով այս գրավիչ լեռնային երկրի բնությունը
Քիչ աշխատուժ
Գյուղական համայնքներ, որոնք կարող են աջակցել անտառների պահպանմանը
Մեր անտառվերականգնման ծրագրերը սկզբում կենտրոնանալու են Լոռու և Տավուշի մարզերում։
Copyright © 2021. My Forest Armenia. All Rights Reserved.