2020 թվականի վեգետացիայի շրջանի մեկնարկը

Our workers in Debet Nursery

the first seedlings of ash trees popping out

Անցյալ տարի «My Forest Armenia»-ն երկու տնկարան ստեղծեց Լոռու մարզում։ 2019 թվականի նոյեմբերին ցանելով ավելի քան 2 միլիոն սերմեր՝ արդեն 2020 թվականի մարտի վերջին՝ Մայր բնության զարթոնքի հետ, սկսվեցին վեգետացիայի շրջանի աշխատանքները։ 

SoilԴեբետի մեր տնկարանում, որը գտնվում է մեր գործընկեր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում, մեր աշխատակիցներն սկսեցին հողի նախապատրաստման աշխատանքները սոճու սերմեր ցանելու համար։ Հուզիչ ու ոգևորիչ է տեսնել նրանց ժպտալով աշխատելիս։ 

Դեբետում ուրախությամբ նկատեցինք հացենու՝ հողից դուրս եկող առաջին ծիլերը։ Դրանք դեռ փոքրիկ են, սակայն այս ծիլերը մեր անտառվերականգնման իրականացման առաջին գրավականն են։

Soil preparation in Gugark.

Գուգարքում, որտեղ մեր տնկարանային հիմնական տարածքն է, նույնպես սկսել ենք հողի նախապատրաստումը, որպեսզի 25 կգ սոճու սերմեր ցանենք, երբ եղանակը թույլ տա։ Մենք նաև տնկել ենք թփերի չորս տարբեր տեսակի 12 000 շիվ և երկու տեսակի անտառային ծառերի 6 000 շիվ։ Առողջ անտառներ ստեղծելու համար մասնագետները խորհուրդ են տալիս տնկել 30% թփեր, քանի որ դրանք գրավում են միջատներին, թռչուններին և այլն։ Սա ապահովում է կենսաբազմազանությունը։

Տարեվերջին ծառերի առաջին տեսակները (կաղնի, հաճարենի) արդեն պատրաստ կլինեն տնկելու անտառվերականգնման տարածքներում։