2.5 միլիոն սերմեր և այլ նորություններ My Forest Armenia-ից

Սոճու սերմերի ցանումը Գուգարքում և Դեբետում

Ի տարբերություն շատ այլ սերմերի, որոնք ցանվում են աշնանը, սոճու սերմերը ցանում են գարնանը։ Մեր աշխատակիցները պատշաճ կերպով պատրաստել են հողը և անցյալ շաբաթվա ընթացքում ցանել 30կգ սոճու (Pinus sylvestris) սերմեր մեր երկու տնկարաններում։ Հաշվի առնելով, որ մեկ կիլոգրամը պարունակում է 80-90 000 սերմեր, ստացվում է, որ ցանվել է շուրջ 2,5 միլիոն սերմ։ Մոտ 1 500 000 սերմ է ցանվել Գուգարքում և 1 000 000՝ Դեբետում։ Իհարկե, դրանցից ոչ բոլորը կբուսնեն, սակայն տարեվերջին մենք հաստատ կտեսնենք սոճու՝ հողից դուրս եկող մոտ 750 000 ծիլեր։

 

Պահեստի կառուցման շինանյութերի առաքումը

Շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին պահեստի կառուցման շինանյութերն առաքվեցին Գուգարքի մեր տնկարան։ Շուտով կսկսվի շինարարությունը։ Միաժամանակ մենք պատրաստում ենք աշխատակիցների կացարանի հիմքը։

 

Ծառերի նոր ծիլեր Գուգարքում

Այժմ հողից դուրս են գալիս վայրի տանձի (pyrus caucasica) և թխկու (acer platanoides) ծիլերը։

 

Նորույթ․ Ածխածնի արագ հաշվիչ

Մենք ավելացրել ենք CO2-ի փոխհատուցման արագ հաշվիչ մեր կայքի Նվիրաբերել էջում։ Ընդամենը 3 տողի օգնությամբ կարելի է բացահայտել այն ազդեցությունը, որը մենք ունենում ենք գլոբալ տաքացման վրաъ այրելով վառելիք և արտանետելով CO2։ Իհարկե, առաջնային նպատակն արտանետումների նվազեցումն է, այնպես որ տեղադրեք արևային վահանակներ, օգտագործեք ջերմային պոմպեր բնակարանների ջեռուցման և հովացման համար, հեծանիվ քշեք և հնարավորինս նվազեցրեք Ձեր ավիաթռիչքները։ Մեղավոր մի՛ զգացեք, բոլորն էլ գիտեն, որ ապրելակերպի նման փոփոխությունները մի գիշերում չեն լինում, սակայն բոլորս պետք է սկսենք այդ ճանապարհը։ Միևնույն ժամանակ կարող եք ստուգել Ձեր արտանետումները և փոխհատուցել CO2-ը տնկելով ծառեր։ Անպայման ստուգե՛ք։