1.000.000 տնկի 2023-ին

1000000 Seedlings

Մարտին անտառապատում իրականացնելուն զուգահեռ սկսեցինք ցանքսը մեր երկու տնկարաններում։ Այս տարի նպատակ ունենք երկու տնկարաններից ստանալ 1,000,000 տնկի։

Seeds stored in containersSeed collectionՍերմերի պահեստավորումը

Սեպտեմբերին հավաքել, մասամբ՝ նաև գյուղացիներից գնել էինք տարբեր ծառատեսակների սերմեր։ Այնուհետև, մեր աշխատակիցները մշակել էին դրանք ցանքսին նախապատրաստելու համար։ Դա սովորաբար նշանակում է սերմերը մաքրել պաշտպանող կեղևից։ Երբ բոլոր ծառատեսակների սերմերն արդեն մաքրված ու չորացված էին, դրանք տեղավորեցինք առանձին տարաներում ու պահեստավորեցինք, մինչև սկսվեր ցանքսի սեզոնը։ Դրանցից շատերը՝ կաղինը, կեչին, վայրի խնձորը, թխկին, թեղին, ցանեցինք նոյեմբերին, անմիջապես այն ժամանակ, երբ աշխատողները վերջացրել էին անտառապատման համար տնկիները հողից հանելը։Sowing seeds in Spring 2023

Weeding in the nurseryՔաղհանը

Այս տարի ապրիլի սկզբին ցանեցինք սոճիները։ Մինչև ապրիլ արդեն առաջին ծիլերն սկսել էին դուրս գալ հողի տակից։ Այս ընթացքում աշխատանքը տնկարանում սկսում է եռալ, քանի որ մոլախոտերն ավելի արագ են աճում՝ ծածկելով մեր փոքրիկ տնկիները։ Մեր աշխատողները պետք է ժրաջան աշխատեն, որպեսզի հասցնեն ձեռքով քաղհան անել ու զգուշությամբ ազատել տնկիները խոտից։ Սա իսկապես մեծ աշխատանք է։ Իրականում, որպեսզի հասցնենք ամեն ինչ, ևս Seedlings popping off the groundերկու աշխատող ընդունեցինք Գուգարքի տնկարանում՝ աշխատակիցների քանակը հասցնելով 22-ի։

Ոռոգումը

Renovation of irrigation systemՄեր երկու տնկարաններում էլ ոռոգման համակարգ ենք անցկացրել, որը հատկապես անհրաժեշտ է դառնում ամռան ամիսներին։ Ոռոգման համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար խնամքի ու նորոգման անհրաժեշտ գործողություններն իրականացնում ենք արդեն գարնան ամիսներին։ Այս տարի վերանորոգեցինք Գուգարքի Պենժամին Գումուշճեան տնկարանի ջրատարն ու ոռոգման համակարգը։

2023 թվականի աշնանային անտառտնկման ընթացքում այս փոքրիկները կսկսեն իրենց մեծ ճամփորդությունը դեպի անտառվերականգնման տարածքներ, որտեղ հասուն ծառեր պիտի դառնան։ Մենք կշարունակենք խնամել դրանք տնկելուց հետո ևս։ Ձեր հանգանակությամբ տնկած յուրաքանչյուր ծառ անցնում է այս ճանապարհը, մինչև դառնում է անտառի մի մասը։