Կանաչ հարսանիք տարոսիկի փոխարեն

Նոյեմբերի 15-ին Արթուրն ու Աննան կապվեցին սիրո հանգույցով և որոշեցին, Մայ Ֆորեսթ Արմենիայի օգնությամբ տարածել իրենց սերը՝ տարոսիկների փոխարեն ծառեր տնկելով՝ իրենց հյուրերից յորաքանչյուրի անունից։  Այսպիսով, կտնկվի 150 ծառ Լոռու մարզում և կհիմնվի նոր անտառ։
Ոգեշնչվելով այս նախաձեռնությամբ՝ Մայ Ֆորեսթ Արմենիան որոշել է հողատարածք հատկացնել և այն անվանել «Սիրո անտառ», որտեղ կտնկվեն բոլոր այս ծառերը։