Խոսքը տնկելու մասին չէ …

...ԱՅՆ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է։

Քիչ մարդիկ են գիտակցում անտառներ տնկելու կամ անտառվերականգնման բարդությունները:

Բույսեր տնկելը թերևս ամբողջ գործընթացի ամենադյուրին մասն է, կարևորն այն է, որ երիտասարդ սածիլները գոյատևեն առաջին մի քանի տարիներին և դառնան հասուն ծառեր:

Դրա համար կարևոր է երիտասարդ բույսերը կանոնավոր կերպով ջրել, քանի դեռ արմատներ չեն տվել: Հաջորդիվ, պետք է համոզվել, որ բույսերի շրջակայքում գտնվող վայրի խոտերը կտրված են, որպեսզի դրանք չփչացնեն տնկիները: Այս ամենը պահանջում է տարվա ընթացքում բազմաթիվ աշխատողներ ուղարկել դաշտեր և համոզվել, որ ամեն ինչ լավ է ընթանում, և բույսերը առողջ են:

Այնուամենայնիվ, սա դեռ ամբողջ պատկերը չէ:

Անտառները բարդ էկոհամակարգեր են:  <<My Forest Armenia>>-ի  մեր նպատակը որակ ու կենսաբազմազանություն ապահովելն է: Կենսաբազմազանություն ապահովելու համար մենք տնկելու ենք շատ տարբեր տեղական ծառատեսակներ, ինչպես նաև թփերի տարբեր տեսակներ: Նաև պետք է խուսափել ինվազիվ տեսակների օգտագործումից և աշխատել միայն էնդեմիկ տեսակների հետ: Ինվազիվ տեսակները հեշտությամբ աճում և արագ տարածվում են, սակայն տեղական տեսակների տարածման հաշվին, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կենսաբազմազանությունը:

Այժմ ավելի հեշտ է գիտակցել, որ սերմերի ճիշտ ընտրությունը ամբողջ գործընթացի ամենակարևոր մասն է: Մենք պլանավորում ենք սերմեր հավաքել ծառերից, որոնք ունեն ամենաարժեքավոր հատկությունները ` խթանելու ավելի դիմացկուն և առանձնահատուկ բույսերի աճը:

Ավելորդ է ասել, որ գլոբալ տաքացման մարտահրավերները նույնպես գործոն են հանդիսանում, որը մենք պետք է հաշվի առնենք, այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ամբողջ աշխարհի կենսաբանության ոլորտի փորձագետների հետ `առավելագույն հաջողություններ ապահովելու համար: