Գործընկերներ

Ինստիտուցիոնալ գործընկերներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեր հիմնական գիտական և հետազոտական գործընկերն է։ Մենք համագործակցելու ենք տարբեր ուղղություններով՝ սկսած սերմերի որակական վերլուծությունից մինչև անտառների աճեցման վերահսկողությունը։ Պլանավորում ենք նոր ջերմոց կառուցել Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տարածքում։ Այն հիմնականում կօգտագործվի տնկարանի համար, իսկ որոշ հատվածները կտրամադրվեն պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից իրականացվող հետազոտություններին։

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև դրա հովանու ներքո գործող «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների հետ։ Նախարարության հետ մենք համագործակցում ենք անտառվերականգնման տարբեր նախագծերի շրջանակներում։

ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքել ենք փոխըմբռնման հուշագիր։ Մենք համագործակցելու ենք տարբեր ուղղություններով։ Առաջին համատեղ նախագիծը Ազգային պարկի քայքայված անտառների 20 հա տարածքի անտառվերականգնումն է։

Dilijan National Park
Hayantar

ՀԱՅԱՆՏԱՌ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատասխանատու է Հայաստանի անտառային տարածքների մեծամասնության համար։ Մենք կնքել ենք Փոխըմբռնման հուշագիր և սերտորեն համագործակցելու ենք սկսած բարձրորակ ծառերի հայտանբերումից և սերմահավաքումից մինչև ՊՈԱԿ-ի ղեկավարության ներքո գտնվող տարածքներում անտառվերականգնման իրականացումը։

Հասարակական Կազմակերպություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ (COAF)

Մենք պայմանագիր ենք կնքել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ և արդեն 2019 թվականին Դեբետ գյուղի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում տնկարան ենք հիմնել։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Մայ Ֆորեսթ Արմենիայի միջև համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն, քանի որ մեր երկու կազմակերպությունների նպատակների ու գործողությունների միջև խորը փոխըմբռնում կա։ Այն է․ խթանել Հայաստանի գյուղերի տնտեսական զարգացումը։

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԴՈՆՈՐՆԵՐ